Աջակցել Միացեք
#
24 ապրիլի

1915 թ․ Հայոց ցեղասպանության սրբազան նահատակների հիշատակի օր

Ապրիլի 24-ին Ռիգայի խաչքարի մոտ տեղի ունեցավ հուզիչ հիշատակի երեկո, որը կազմակերպել էր Armenian Unity-ը՝ ի պատիվ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի.
Հավաքվածները մոմերով, ծաղիկներով և լռության րոպեով հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Երեկոյի մթնոլորտը լցված էր ցավով, արժանապատվությամբ և միասնությամբ.
Միջոցառման հուզական խորությունը հատուկ ընդգծվեց հայկական երաժիշտների և երգիչների՝ Տիգրան Թումանյանի, Ելենա Եսայանի, Լիլիթ Եդիգարյանի, Ասմիկ Բաղոյանի, Արաքսի Ավետիսյանի ելույթներով, ինչպես նաև «Անուշ» պարային համույթի և Ղազարոս Աղայանի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի ավանդական հայկական պարերի ներկայացմամբ: Երաժշտության և արվեստի միջոցով մենք արտահայտեցինք մեր վիշտը և միաժամանակ մեր ուժն ու տոկունությունը որպես ժողովուրդ.
Հիշատակի, պատմական ճշմարտության և Ցեղասպանության ճանաչման կարևորության մասին հուզիչ խոսքերով հանդես եկան սփյուռքի երիտասարդ դեսպան Ռուզաննա Գրիգորյանը և Armenian Unity-ի երիտասարդական կազմակերպության ակտիվ անդամ Պատրիցիա Ավետիսյանը.

Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին այս կարևոր օրը։ Մենք հիշում ենք և պահանջում

Միջոցառման հասցե