
17 մայիսի
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՌԻԳԱՅՈՒՄ
Մայիսի 17֊ին համաեվրոպական թանգարանների ու եկեղեցիների բաց դռների օրը նշվեց նաև Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում : Միջոցառումը կազմակերպել էր համակարգող երեցկին Լիաննա Կիրակոսյանը և Վիկտորիա Ստեփանյանը, որը պատրաստել էր նկարազարդ գրքույկներ հայերեն, լատվիերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, որպեսզի այցելուները կարողանան ավելին իմանալ Հայ եկեղեցու պատմության մասին։
Օրհնությամբ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի
հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, եկեղեցու երիտասարդական միությունը,
երեցկին Լիաննայի ղեկավարած տիկնանց խորհրդի կողմից պատրաստվել էր հատուկ ծրագիր։ Եկեղեցում հավատացյալների երկրպագության համար դրվել էր Սուրբ Վառվառայի մասունքը ։



Շնորհակալություն ենք հայտնում Հայկ Զաքոյանին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար և Կարինե Մանուչարյանին պրոֆեսիոնալ լուսանկարների համար