
Armenian Unity Նեթվորքինգ
Անցավ մեր երկրորդ ջերմ ու արդյունավետ նեթվորքինգը՝ նվիրված Լատվիայի հայկական համայնքին 🤝🇦🇲
Սա իսկական տարածք էր շփման, գաղափարների փոխանակման և ներշնչանքի համար՝ այնքան վառ ծանոթություններ, հետաքրքիր պատմություններ ու փոխադարձ աջակցություն:
Շնորհակալություն ենք հայտնում Armenian Unity-ի բոլոր ներգրավված անդամներին միջոցառման բարձրակարգ կազմակերպման և իրականացման համար:
Երիտասարդ սփյուռքի դեսպան Ռուզաննա Գրիգորյանը ներկայացրեց այս տարի @diasporagovam ծրագրին մասնակցելու հնարավորությունը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Prestige Golf-ին՝ հյուրընկալ մթնոլորտի և ջերմ ընդունելության համար — այդ վայրը իսկապես նպաստում է որակյալ շփմանն ու նոր ծանոթություններին։
Շնորհակալություն ենք հայտնում O Sole Mio ռեստորանին համեղ հյուրասիրության համար 😍
Նշենք նաև @Tarazartarmenia-ի նվերների վիճակախաղը, որն ուրախ և անակնկալ ավարտ տվեց երեկոյին 🎁✨
Երեկոն եզրափակվեց Լիլիթ Եդիգարյանի գեղեցիկ ելույթով, ով ներկայացրեց մի քանի հայկական ազգային երգեր 🤍
Հատուկ շնորհակալություն՝ Ռիգայի Հայ Առաքելական Եկեղեցուն՝ աջակցության համար 🤍🙏
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներկա էին այսօրվա միջոցառմանը։ Հուսով ենք՝ կտեսնենք ձեզ մեր առաջիկա միջոցառումներին և ամենշաբաթյա հանդիպումներին ArmUnity 🤍
Մինչ նոր հանդիպում ու համագործակցություն! 🤍
Photo credits: Karine